Բուրունդիի երկրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպման ժամանակ մահացել է «Գեպիե-դյու-Լակ» թիմի կիսապաշտպան Իհիրանեզեն Այմե Գերիկը՝ շնչահեղձ լինելով մետաղադրամից, հաղորդում է Sport News Africa-ն։
Հանդիպման ընթացքում Գերիկն անսպասելիորեն ընկել է։ Նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ֆուտբոլիստը մահացել է շտապօգնության մեքենայում հիվանդանոցի ճանապարհին։
Նշվում է, որ նրա մոտ եղախ մետաղադրամը կարող է կապված լինել կախարդության հետ։