Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Երեւանում անցկացված Unibank Cup ընկերական մրցաշարի վերջին տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի հավաքականին։
Հայաստանի թիմը երեք հաղթանակ տարավ այս մրցաշարում եւ նվաճեց հաղթողի կոչումը։
Գավաթը հաղթողներին հանձնեց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։