ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն, սպանության փորձ և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, որի մակնիշը պարզվում է, վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։
Դեպքի օրը նշված վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը և պետք է ժամաներ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, սակայն երբ քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը հետ է վերադարձել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Այս պահին նշված դեպքի շրջանակում քրեական ոստիկանները մեկ հոգու հայտնաբերել են, ով որպես կասկածյալ ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ կռվի մասնակիցների մեծ մասը, որոնց թիվը, ըստ օպերատիվ տեղեկությունների, հասնում է 15-ի, ոչ ոք չեն հայտնաբերվել։
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, մահացածի հուղարկավորությունն էր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և քննիչները հայտնաբերել են մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ, և դրանք տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ կան կասկածներ, որ նշված ավտոմեքենաներով են վիճաբանության մասնակիցները ժամանել դեպքի վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով էլ՝ հայտնաբերված ավտոմեքենաներից մեկով էլ ըստ տեղեկությունների տեղի է ունեցել վրաերթը։
Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
Լրահոս
Սաուդյան Արաբիան հարձակվել է Եմենի նահանգներից մեկի վրա
Երբ մայրը համբուրում է իր որդուն, դա պարզապես քնքուշ ժեստ չէ։
Ռոնալդուն խփեց 955-րդ եւ 956-րդ գոլերը (տեսանյութ)
ԱՄՆ-ում հավանություն են տվել 45-ն անց կանանց համար «վիագրային»
Առնոլդ Շվարցենեգերը վերամիավորվել է Մարիա Շրայվերի հետ տոների ժամանակ՝ իրենց սկանդալային ամուսնալուծությունից 14 տարի անց
Թուրքերը գտան մեր թաքստոցը, ջարդեցին դարպասները, կրակեցին շների վրա. 70 oր շրջափակման մեջ
Վարդան Ղուկասյան-ի ուղերձը գալիք 2026 տարվա կապակցությամբ
Այս թռչունը գետնին չի հպվել արդեն 10 ամիս։ Նա ուտում, խմում և նույնիսկ քնում է օդում։
Դոնալդ Թրամփի հրամանով հարված է հասցվել Նիգերիային
Մանկապարտեզներն ու դպրոցները կընդունեն աուտիզմ սպեկտրի խանգարում ունեցող երեխաների
Ի՞նչ է տեղի ունենում, երբ ծնողը երեխային ասում է «ներողություն»․
Ես օգտվում էի VivaCell-ից ու հիմնականում գոհ էի, մինչև այդ կազմակերպության ղեկավարությունը չորոշեց իրենց բաժանորդների նկատմամբ խաբեբայության դիմել։
Ինչպես է մարմինը հուշում, որ վատ հարաբերությունների մեջ եք
Որևէ ապօրինի գործարք չի եղել. ունենք ապացույցներ, որոնք կլրացնենք. Վարդան Ղուկասյանի փաստաբան
«Անընդհատ սիրահարվում էի և հիասթափվում». Սոս Ջանիբեկյանը՝ անձնական կյանքի մասին
Friday 02 January 2026
Copyright © 2019 OneNews. All Rights Reserved by onenews.info