Տիկին Անդրեասյան.
Դուք պարտադրում եք, որ մանկապարտեզներն ու դպրոցները ընդունեն ներառական կրթության կարիք ունեցող (աուտիզմ սպեկտրի խանգարում ունեցող) երեխաների, չխախտելով նրանց իրավունքները, ինչը լիովին հասկանալի և ողջունելի է։ Սակայն արդյոք հաշվի է առնվում, որ նման երեխաների որոշ վարքագծային դրսևորումներ կարող են վախ ու հոգեբանական խնդիրներ առաջացնել մյուս երեխաների մոտ։ Արդյոք միայն դաստիարակն ու դայակը բավարար են նման խմբերում աշխատելու համար, թե՞ անհրաժեշտ է պարտադիր մասնագետի մշտական ներգրավում։ Ինչ քայլեր են նախատեսվում այս ուղղությամբ։
Նախարարի պատասխանը կտեղադրեմ մեկնաբանություններում։