ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հրամանով հարված է հասցվել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորմանը
Թրամփը նշել է, որ ջիհադիստները, որոնց նա անվանել է «ահաբեկչական տականքներ», «հարձակվել և դաժանորեն սպանել են հիմնականում անմեղ քրիստոնյաների, և դա արվել է այնպիսի մակարդակով, որը չի տեսնվել տարիներ, նույնիսկ դարեր շարունակ»։
Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ որ թիրախներին է հարված հասցվել։