Այս թռչունը գետնին չի հպվել արդեն 10 ամիս։ Նա ուտում, խմում և նույնիսկ քնում է օդում։

 

Ծանոթացեք, սև մանգաղաթև։ Նա ավիացիայի կատարյալ էքստրեմալ է թռչունների մեջ։

 

10 ամիս` առանց վայրէջքի։

 

Շվեդ օրնիթոլոգները (թռչնաբաններ) 2016 թվականին հետևում էին այս թռչնակներին և ապացուցել են, որ սև մանգաղաթևերը օգոստոսից մինչև մայիս ընդհանրապես վայրէջք չեն կատարում։ Այդ ամբողջ ընթացքում նրանք ապրում են օդում` որս են անում, խմում են անձրևաջուր և նույնիսկ քնում են։

 

Մանգաղաթևը բարձրանում է մինչև 2–3 կմ ու քնում է ... անջատելով ուղեղի կիսագնդերից մեկը։ Երկրորդը շարունակում է վերահսկել թռիչքը։ Դրան գումարած, օրական հազարավոր միկրոքուն` 2–3 վայրկյանով։ Սա միակ թռչունն է` քնի այսպիսի ծայրահեղ գրաֆիկով։

 

Թռչնակը գրեթե հարմարված չէ երկրի մակերևույթին ապրելու համար։

 

Եթե գետնին նստելով ապրի, կարող է զոհվել։ 

 

Մանգաղաթևի ոտքերը քայլելու համար չեն։ Բոլոր մատները ուղղված են առաջ, կեռիկների պես։ Նա կարող է կառչել պատերին ու ժայռերին, բայց գրեթե չի կարողանում թռչել հարթ մակերևույթի վրայից։ 

 

Միանգամից նա կարողանում է հավաքել մինչև 1000 միջատ։ Մեկ օրում կարող է ուտել մինչև սեփական քաշի մեկ երրորդը ու թռչել հարյուրավոր կիլոմետրեր։

 

Մի քանի հետաքրքիր թվեր, որոնք ցույց են տալիս այս թռչնակի ֆանտաստիկ կարողությունները. 

 

• Արագությունը — մինչև 120 կմ/ժ

• Կյանքի ընթացքում — թռչում է ավելի քան  3 միլիոն կմ (հավասար է 7 թռիչքի մինչև Լուսին` հետադարձերով)

• Իր մեկ ճտի համար (մինչև ճտի մեծանալը), բերում է մոտավորապես 40.000 միջատ։ 

 

(Թարգմանությունն իմ կողմից)

 

Հ.Գ. Այս թռչնակները հանդիպում են նաև Հայաստանում։