ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել Addyi –ի կիրառումը հետդաշտանադադարային շրջանում գտնվող և սեռական ցանկության հիպոակտիվ խանգարում ունեցող կանանց համար: Women's Health (WHealth) բժշկագիտական հանդեսին տված հարցազրույցում դրա մասին պատմել է Հյուսիսարևմտյան համալսարանին առընթեր Ֆեյնբերգի բժշկական դպրոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Լորեն Սթրայխերը:
Addyi-ն մշակվել է սեռական ցանկության հիպոակտիվ խանգարում (Hypoactive sexual desire disorder, HSDD) ունեցող կանանց բուժելու համար. դա մի վիճակ է, որի դեպքում սեռական ցանկությունը նվազում է կամ լիովին բացակայում է, զգալի հոգեբանական տառապանք է պատճառում: Դեղամիջոցի ակտիվ բաղադրիչը՝ ֆլիբանսերինն, ազդում է ուղեղի նեյրոհաղորդիչների հավասարակշռության վրա, մասնավորապես՝ նվազեցնելով սերոտոնինի ակտիվությունը, որը կարող է նպաստել լիբիդոյի աճին:
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկողության վարչությունն ի սկզբնանե Addyi-ն հավանություն էր տվել 2015 թվականին, սակայն միայն նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց համար: Այդ փուլը բնութագրվում է հորմոնալ հավասարակշռության աստիճանական փոփոխություններով՝ կանացի հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի նվազում: FDA-ն ներկայում ընդլայնել է իր ցուցումները՝ թույլ տալով դեղամիջոցի օգտագործումը դաշտանադադարից հետո, որը սովորաբար տեղի է ունենում 45-55 տարեկան հասակում։
Դա հիմնված էր 18-80 տարեկան կամավորների մասնակցությամբ հաջող կլինիկական փորձարկումների տվյալների վրա։ Նույն տվյալները օգտագործվել են նաև դեղամիջոցի նախնական հաստատման ժամանակ։
2015-2024 թվականներին անցկացված պատահականացված վերահսկվող փորձարկումների մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ Addyi-ն սեռական ցանկության բարելավման հարցում ավելի արդյունավետ էր, քան պլացեբոն։ Դա գնահատվել է մասնակիցների լրացրած էլեկտրոնային օրագրերի միջոցով։ Ավելին, ավելի շատ կանայք՝ թե՛ դաշտանադադարից առաջ, թե՛ դաշտանադադարից հետո, հայտնել են դեղամիջոցից «նշանակալի օգուտի» մասին՝ պլացեբո ստացողների համեմատ։
Փորձագետն ընդգծում է, որ նոր դեղամիջոցը բոլորի համար արդյունավետ չէ, քանի որ լիբիդոյի նվազումը կարող է կապված լինել հոգեբանական, հորմոնալ և սոցիալական գործոնների հետ։ Ընդսմին, նա ընդլայնված հաստատումը կարևոր քայլ է համարում, քանի որ տղամարդիկ ունեն սեռական դիսֆունկցիան բուժելու մի քանի դեղորայքային տարբերակներ, մինչդեռ կանայք՝ շատ քիչ։