Թուրքիայի Բուրսա նահանգում արտառոց դեպք է գրանցվել։ Մութլու անունով տղամարդը, ընկերների հետ խմելուց հետո, մոլորվել էր անտառում։ Ընտանիքը դիմել էր ոստիկանություն, և շուտով կամավորների մեծ խումբ էր հավաքվել նրան գտնելու համար։
Մութլուն անտառում հանդիպել էր որոնողական խմբին և, չհասկանալով, որ հենց իրեն են փնտրում, միացել էր նրանց։ Նա ժամեր շարունակ ջանասիրաբար օգնում էր փրկարարներին «անհետ կորածին» գտնելու հարցում։ Շփոթմունքը պարզվեց միայն այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին բարձրաձայն գոռալ նրա անունը։ Տղամարդը պատասխանեց․ «Ես այստեղ եմ»՝ շոկի ենթարկելով բոլորին։
Պարզվեց՝ նա կարծել էր, թե խումբը մեկ ուրիշին է փնտրում։ Ոստիկանները տղամարդուն տուն ուղեկցեցին, իսկ պատմությունը դարձավ համաշխարհային հիթ