Փետրվարի 22-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով «ակնագնդի տրավմատիկ վնասվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ա․-ն՝ «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք» վնասվածքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ի, 50-ամյա Մարտիկ Ռ․-ի, 22-ամյա Արմեն Ռ․-ի, 26-ամյա Ասատուր Ռ․-ի, իսկ մյուս կողմից՝ Արշակ Ա․-ի և Արտակ Ա․-ի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակ Ա․-ին և Արտակ Ա․-ին՝ պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։
Գ․ Շամշանի տեղեկություններով Լոռու մարզի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտակ և Արշակ Ա․-երը հարազատ եղբայրներ են։
Վիճաբանություն և դանակահարություն՝ Լոռու մարզում․ Վանաձորում 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն
Լրահոս
25 Feb, 2026 20:27
488
«Հարբած մարդուն ծաղրու՞մ են»․ Զովունիի բնակիչը՝ հայտնի դերասանուհու որդու սպանության մասին
25 Dec, 2025 17:54
226
Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 31-ամյա տղամարդը մահացել է, կա վիրավոր. հայտնաբերվել են կռվի ենթադրյալ մասնակիցների վարած թանկարժեք ավտոմեքենաները
25 Dec, 2025 16:24
295
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում․ Կաթնառատ գյուղի սկզբնամասում «BMW» -ն բախվել է ծառերին, հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
25 Dec, 2025 01:39
116
Արտառոց դեպք՝ Երևանում․ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գործընկերոջը փոխանցել է 4 մլն դոլարի ոսկյա ձուլակտորներ, իսկ ժամեր հետո գործեընկերոջ հայրը զանգահարել և հայտնել է, որ ձուլակտորները կեղծ են և իր հասցերին հնչեցրել է սպառնալիքներ